«Փյունիկն» ուկրաինացի նորեկ ունի

«Փյունիկը» հայտարարել է, որ նոր համալրում ունի: Թիմին է միացել պաշտպան Ալան Աուսսին:

Աուսսին նախկինում եղել է Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» համակարգում, խաղացել է Լիբերեցի «Սլովանի» փոխարինողների թիմի կազմում, ինչպես նաև «Տորպեդո ԲելաԱԶ»-ում:

Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Վերեսը», որի կազմում նա ոչ մի խաղի չի մասնակցել՝ Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով: Պաշտպանը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Նշենք, որ վերջին ամիսներին 21-ամյա ֆուտբոլիստը մարզվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում մասնակցել է բարեգործական խաղի։