Գոնսալո Իգուաին. «Եթե Մեսսին տեղափոխվի ՄԼՍ, դա լավ կազդի առաջնության մակարդակի վրա»

Մայամիի «Ինտերի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ ՄԼՍ հնարավոր տեղափոխության մասին։

«Ես տեղեկություն չունեմ այդ մասին։ Սակայն, եթե դա տեղի ունենա, գործարքը լավ կազդի առաջնության մակարդակի վրա»,- Գոնսալոյի խոսքն է մեջբերում իսպանական Sport-ը։

Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: