Մատեյս դե Լիգտն ասել է՝ ում խորհրդով է տեղափոխվել «Բավարիա»

«Բավարիայի» նորեկ Մատեյս դե Լիգտը խոստովանել է, որ մյունխենյան ակումբ տեղափոխվելու իր ընտրության վրա ազդել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խորհուրդը։ Վերջինս մարզել է «Բավարիան» 2009-2011 թվականներին և թիմի հետ դարձել Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր։

«Ամառվա սկզբին ես քննարկեցի իմ ապագան Վան Գալի հետ, և նա ոչինչ չուներ ասելու «Բավարիայի» մասին, բացի լավ բաներից։ Նա գովեց նրանց փիլիսոփայությունը և ասաց, որ եթե տեղափոխվեմ այնտեղ, կսիրահարվեմ ակումբին:

Այնուհետև նա կիսվեց իր մտքերով մարզիչ Յուլիան Նագելսմանի և երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ զարգացնելու նրա ունակության մասին: Նագելսմանը ցույց տվեց, որ երիտասարդ ֆուտբոլիստները կարող են աճել և զարգանալ իր հետ: Ես դեռ ինձ այդպիսին եմ համարում և ցանկանում եմ ավելի լավը դառնալ»,- ասել է հոլանդացի պաշտպանը: