Ալբերտ Գաբարաևը հեռացել է «Նոայից»

Պաշտպան Ալբերտ Գաբարաևը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմանի համաձայնությամբ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս 24-ամյա ֆուտբոլիստը «Նոայի» կազմում հանդես էր գալիս 2021 թվականի սեպտեմբերից:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: