Սեբաստյան Ալլեր. «Կկենտրոնանամ վերականգնմանս վրա, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ»

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Սեբաստյան Ալլերը, ով ստիպված է եղել լքել թիմի մինչմրցաշրջանային հավաքը Շվեյցարիայում, դիմել է երկրպագուներին: Բժիշկները ֆուտբոլիստի ամորձիներում ուռուցք են հայտնաբերել:

«Շնորհակալ եմ բոլորիդ երեկվա հայտարարությունից հետո ձեր մեծաթիվ աջակցության և ջերմ խոսքերի համար: Ես և իմ ընտանիքը շնորհակալ ենք: Հիմա կկենտրոնանամ վերականգնմանս վրա, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ»,- սոցցանցերի իր էջերում գրել է իվուարցին։

28-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել «Այաքսից» 31 միլիոն եվրոյի դիմաց՝ երկու շաբաթ առաջ: