Գոնսալո Իգուաինը՝ Լևանդովսկու մասին. «Բարսելոնան» հիանալի ձեռքբերում է կատարել»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը Catalunya Ràdio-ին տված հարցազրույցում գնահատել է «Բարսելոնայի» կողմից «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելը։

«Նա երկու տարի առաջ հաղթել է Չեմպիոնների Լիգայում և, անկասկած, վերջին տասը տարիների լավագույն հարձակվողներից մեկն է: Այսօրվա ֆուտբոլում 50 միլիոն եվրոն մանրուք է թվում։ Ժամանակին անհնար էր թվում ինչ-որ մեկի համար 50 միլիոն եվրո վճարելը։

34-ամյա ֆուտբոլիստի համար 50 միլիոն վճարել…: Այդ ֆուտբոլիստը պետք է լինի առաջնակարգ: Իսկ Ռոբերտն այդպիսին է։ Կարծում եմ՝ նա հիանալիորեն կհամապատասխանի թիմին։ Չավին նրան լավագույնը կդարձնի»,- ասել է Իգուաինը: