Իգոր Ստանոևիչը հեռացել է Երևանի «Արարատից»

Կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռացել է «Արարատից», տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբ ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։

«Շնորհակալություն ենք հայտնում Իգորին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում»,- գրված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ: