«Արարատ-Արմենիա» – «Պաիդե» խաղը կսպասարկի դանիական մրցավարական անձնակազմը

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Պաիդե» հանդիպումը կսպասարկի դանիական մրցավարական բրիգադը՝ Սանդի Պուտրոսի գլխավորությամբ։

Եզրերում Պուտրոսին կօգնեն Օլե Կրոնլիկեն ու Ռենե Ռիսումը։ Հանդիպման 4-րդ պաշտոնյան Յուրգեն Բուրխարդն է:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» – «Պաիդե» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին 19:00-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Մուտքն ազատ կլինի։