Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում: Ես եկա ակումբ՝ պլանավորելով աշխատել նրա հետ: Եվ դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Ես տեղեկացված եմ ներկա իրավիճակի մասին։ Ռոնալդուն ևս մեկ տարվա պայմանագիր ունի ակումբի հետ։

Արդյոք նա կարո՞ղ է մնալ այս մրցաշրջանից հետո: Այո՛»,- մարզչի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ընտանեկան խնդիրների պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» մինչմրցաշրջանային շրջագայությունը Թաիլանդում և Ավստրալիայում։