Չավին երեքշաբթի առավոտյան կմեկնի ԱՄՆ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին լուծել է ադմինիստրատիվ խնդիրները, որոնք նրան թույլ չէին տվել թիմի հետ հուլիսի 16-ին մեկնել ԱՄՆ շրջագայության:

Ինչպես հայտնում է Barca Universal-ը՝ Չավին հուլիսի 18-ին կստանա ամերիկյան վիզա, իսկ հուլիսի 19-ի առավոտյան կմեկնի Մայամի: Մարզիչը ժամանակ կունենա թիմին նախապատրաստելու «Ինտեր Մայամիի» դեմ ընկերական հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ փաստաթղթեր են պահանջել Չավիից՝ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի ֆուտբոլիստ եղած ժամանակ Իրան կատարած երեք այցերի պատճառով։ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Իրանի հետ, որին համարում է ահաբեկչության հովանավոր պետություն։