Շվեյցարիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Մոնակո»

Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրել Էմբոլոն կարիերան կշարունակի Լիգա 1-ում:

«Մոնակոն» հայտարարել է 25-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Էմբոլոն «Մոնակոյին» միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 12,5 մլն եվրո։

Հարձակվողը «Բորուսիայում» հանդես էր գալիս 2019 թվականից, գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 106 հանդիպում, խփել 25 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։