«Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը կարող է տեղափոխվել «Ֆլամենգո»

«Ֆլամենգոն» հետաքրքրված է «Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարի ծառայություններով, ով այժմ հանդես է գալիս չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ում: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ բանակցություններ են ընթանում մինչև 2023 թվականի հունվարը ժամկետով պայմանագրի շուրջ։ Անձամբ 30-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխությանը:

Օսկարը «Չելսիում» խաղացել է 2012-ից 2017 թվականներին։ Ընդհանուր առմամբ բրազիլացին լոնդոնցիների կազմում անցկացրել է 202 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։