«Բավարիայի» հարձակվողը վարձավճարով տեղափոխվել է «Ռեյնջերս»

«Բավարիայի» հարձակվող Մալիք Թիլմանը մեկ մրցաշրջանով վարձավճարով կտեղափոխվի Գլազգոյի «Ռեյնջերս»:

20-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի համակարգում է 13 տարեկանից։ Հիմնական թիմի կազմում հարձակվողն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Թիլմանը նաև իր ակտիվում երկու հանդիպում ունի ԱՄՆ-ի հավաքականի կազմում: