ՊՍԺ-ն մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն

ՊՍԺ-ն մոտ է «Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կկազմի 35 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Մնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնի ու փարիզցիների հետ համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» մոտ է Էկիտիկեի տրանսֆերը գնելուն։ «Կաչաղակները» պատրաստ էին նրա համար վճարել 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեյմսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։