Մարկո Վերատտին հայտարարել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին խոսել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու իր ցանկության մասին:

«Փարիզը ֆանտաստիկ քաղաք է, և այս երկիրն ինձ շատ բան է տվել: Ես ինձ լիովին ֆրանսիացի եմ զգում՝ միևնույն ժամանակ մնալով իտալացի։ Մի օր ես կդիմեմ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, քանի որ երեխաներս այստեղ են ծնվել»,- Վերատտիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Կիսապաշտպանը ՊՍԺ-ում խաղում է 2012 թվականից։ Նա Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 49 հանդիպում։