Մարկուս Ռեշֆորդն ասել է, թե որ ակումբն է ատում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ ատում է «Լիվերպուլը»։

«Այո՛, դա «Լիվերպուլն» է։ Չեմ սիրում «Լիվերպուլը», «Սիթին»: «Լիվերպուլը» պատմություն ունի, ուստի նրա նկատմամբ հակակրանքն ավելի դառն է։ Սակայն ինչ վերաբերում է «Սիթիին»… այն քեզ դուր չի գալիս, բայց դու լավ արգումենտ չունես նրանց չսիրելու համար», – ասել է Ռեշֆորդը YouTube-ի Uninterrupted ալիքին տված հարցազրույցում:

Նախորդ մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։