Նեյմարը դարձել է PUBG: Battlegrounds խաղի ամբասադորը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը դարձել է PUBG: Battlegrounds խաղի ամբասադորը։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կհեռարձակի իր խաղը, առաջին սթրիմը կայացել է հուլիսի 14-ին։

«Նման նախագծին մասնակցելը հիանալի է: Ես շատ հպարտ եմ այս նոր նախագծի մի մասնիկը լինելու համար»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Krafton-ի մամուլի ծառայությունը։

30-ամյա հարձակվողը 2017 թվականից պարբերաբար խաղում է PUBG: Նա նաև Counter-Strike: Global Offensive և Fortnite խաղերի երկրպագու է: