«Արսենալը» կարող է ևս մեկ թոփ ձեռքբերում ունենալ

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբան կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Նշվում է, որ «զինագործները» պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 50 միլիոն եվրո։ Տապսոբան դարձել է լոնդոնյան ակումբի՝ այս ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում պաշտպանը լևերկուզենյան ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։