Լիսանդրո Մարտինեսը մեկնել է Մանչեսթեր (լուսանկար)

«Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը սոցցանցերում լուսանկար է հրապարակել այն ինքնաթիռից, որով նա իր գործակալի հետ մեկնել է Մանչեսթեր։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 54 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել է արգենտինացու հետ անձնական պայմանագրի կետերը։

Մարտինեսը կդառնա Էրիկ տեն Հեյգի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ նորեկը՝ Թայրել Մալասիայից և Քրիստիան Էրիկսենից հետո:

https://twitter.com/_BeFoot/status/1548047579140698112?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1548047579140698112%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fengland%2Fnews%2Fmartines-vyletel-v-manchester-dlya-perehoda-v-myu-1950273%2F