«Ուրարտուն» պատրաստվում է հավաքի ընթացքում վերջին մարզումներին (լուսանկար)

«Ուրարտուի» երկշաբաթյա հավաքը Սերբիայում մոտենում է ավարտին։ Հուլիսի 15-ին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կանցկացնի վերջին երկու ստուգողական հանդիպումները, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտուի» մրցակիցները կլինեն նախ՝ սերբական «Զլատիբոր», ապա «Ռադ» թիմերը։ Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 14:00-ին և 18:00-ին (Երևանի ժամանակով)։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ նախախաղային մարզումից․