«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել Կրիշտիանու Ռոնալդուով

«Բավարիան» այս ամռանը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ մյունխենյան ակումբը շարունակում է հետաքրքրվել հարձակվողով և պատրաստ է պայմանագիր կնքել նրա հետ՝ չնայած «Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանի վերջին հայտարարությանը, որ պորտուգալացին չի համապատասխանում ակումբի փիլիսոփայությանը։

Այս պահին Ռոնալդուն դեռ չի միացել «Մանչեսթեր Յունայթեդի» ուսումնամարզական հավաքին։ Ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ պատրաստ է ամռանը հեռանալ անգլիական ակումբից։