29 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստը

29 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովը:

Կոզլովը երևանյան ակումբում խաղացել է 2019/20 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության 19 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ:

Նա Մոսկվայի «Սպարտակի» սան էր: Հանդես է եկել նաև Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:

«Արարատը» ցավակցել է ռուս ֆուտբոլիստի հարազատներին և բարեկամներին: