Կառլո Անչելոտտի. «Ռեալը» մտադիր է կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքներով:

«Հաղթանակն ինձ մեծ ուրախություն է պատճառում, ուստի ես ցանկանում եմ պահպանել երջանկության այս պահը: Կցանկանայինք այս մրցաշրջանում կրկնել այն, ինչ արեցինք նախորդում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում մադրիդյան ակումբը հաղթել էր Չեմպիոնների Լիգայում և Իսպանիայի առաջնությունում։