«Մանչեսթեր Յունայթեդն» ամբողջությամբ համաձայնեցրել է Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» լիովին համաձայնեցրել է «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի տեղափոխությունը, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 55 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում «Այաքսի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։