«Փյունիկ» – «Դյուդելանժ» հանդիպման մուտքը կլինի անվճար

Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման մուտքը լինելու է անվճար։

«Ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք մարզադաշտ գալ խաղից մի փոքր շուտ։

Սպասում ենք՝ լեփ-լեցուն տրիբունաներ»,- գրված է «Փյունիկի» պաշտոնական կայքում: