«Ինտերի» փոխնախագահն ասել է, թե ինչու Պաուլո Դիբալան չի տեղափոխվել միլանյան ակումբ

«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին բացատրել է, թե ինչու հարձակվող Պաուլո Դիբալան չի տեղափոխվել միլանյան ակումբ։

Արգենտինացին «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում է։

«Դիբալան միշտ պոտենցիալ հնարավորություն է եղել մեզ համար: Նա ազատ գործակալի կարգավիճակում է։ Բայց հիմա մենք ունենք Լաուտարո Մարտինեսին, Ռոմելու Լուկակուին, Խոակին Կորեային, Էդին Ջեկոյին և Ալեքսիս Սանչեսին»,- Զանետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։