Գրանիտ Ջական գնահատել է տրանսֆերային շուկայում «Արսենալի» կատարած աշխատանքը

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական գնահատել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային արշավը։

«Զինագործներն» այս ամռանը պայմանագիր են կնքել Գաբրիել Ժեզուշի և Ֆաբիու Վիեյրայի հետ:

«Այս ֆուտբոլիստները հաղթական մտածելակերպ են բերում, և դա այն է, ինչ մեզ հիմա անհրաժեշտ է: Հեշտ է խոսել այդ մասին, բայց պետք է դա ցույց տալ խաղադաշտում:

Այս տրանսֆերները թիմին փորձ են տալիս։ Ժեզուշը շատ լավ ծանոթ է Պրեմիեր Լիգային, նա արդեն հաղթել է գրեթե ամեն հնարավոր տիտղոս։

Կարելի է շատ տիտղոսներ նվաճել և մտածել, որ դա բավական է, բայց այս տղաները միշտ ցանկանում են հաղթել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: