Սաուդյան Արաբիայի ակումբը Կրիշտիանու Ռոնալդուին 250 մլն եվրո է առաջարկել՝ 2 մրցաշրջանի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է CNN Portuguesa-ն՝ այս երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրո չափով սուպեր առաջարկ է արել պորտուգալացուն։ Տրանսֆերի վրա նախատեսվում է ծախսել 30 մլն, միջնորդավճարների համար՝ 20 մլն, իսկ Ռոնալդուն 2 մրցաշրջանում կստանալ 250 մլն։

37-ամյա հարձակվողի համար կարիերան շարունակելու այս տարբերակը քիչ հավանական է գնահատվում։ Ռոնալդուն, թեև հայտարարել էր, որ մտադիր է այս ամռանը հեռանալ «Յունայթեդից», սակայն պատրաստվում է առնվազն մեկ մրցաշրջան անցկացնել Եվրոպայում։