Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ

«Ֆլամենգոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերի մասին։

Պայմանագրի դետալները չեն հաղորդվում։ Չիլիացին նոր ակումբում հանդես կգա 32-րդ համարի ներքո։

Նախորդ մրցաշրջանում Վիդալն «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

35-ամյա կիսապաշտպանը հայտնի է «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Յուվենտուսում» իր մրցելույթներով։