«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Այաքսի» ֆուտբոլիստի հետ

«Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ «Յունայթեդը» համաձայնեցրել է արգենտինացու հետ անձնական պայմանագրի կետերը: Բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ, «ՄՅու»-ի ներկայացուցիչները վերադարձել են Անգլիա, որպեսզի վերջնական հավանություն ստանան տնօրենների խորհրդի կողմից գումարի վճարման համար: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին։

Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը Հոլանդիայի առաջնությունում «Այաքսի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։