Սերժ Գնաբրին մտադիր է մնալ «Բավարիայում»

«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին մտադիր չէ հեռանալ թիմից՝ չնայած այն բանին, որ նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Այս մասին նախօրեին հայտնել էր The Guardian-ը։

Ըստ Kicker-ի՝ լոնդոնցիները հարցում են կատարել «Բավարիային», սակայն գործարքը քիչ հավանական է: Բացի այն, որ անձամբ Գնաբրին չի ցանկանում հեռանալ, նոր պայմանագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում։ Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։

Նախորդ մրցաշրջանում Գնաբրին անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։