Լուկաս Տորեյրան պայմանավորվածություն ունի Լա Լիգայի ակումբի հետ

«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի գործակալ Պաբլո Բենտանկուրը հայտնել է, որ իր հաճախորդը պայմանավորվածություն ունի «Վալենսիա» տեղափոխվելու վերաբերյալ։

«Մենք պայմանավորվածություն ունենք «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գատուզոյի հետ, որ Լուկասը կտեղափոխվի թիմ։ Այս հարցով մենք պլանավորված կարևոր հանդիպում ունենք։ Բանն այն է, որ Միկել Արտետան ցանկանում է, որպեսզի Տորեյրան մինչմրցաշրջանային նախապատրաստություն անցնի «Արսենալի» հետ»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sport 890-ը։

2021/22 մրցաշրջանում Տորեյրան վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում»։ 26-ամյա ուրուգվայցին իր հաշվին «մանուշակների» կազմում անցկացրած 35 խաղում 5 գոլ և 2 գոլային փոխանցում ունի: