Կայացել է Հայաստանի Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը

Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, տեղի է ունեցել Հայաստանի Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ «Վեստ Արմենիա»

2․ «Արարատ-2»

3․ «Լեռնային Արցախ-2»

4․ «Փյունիկ Ակադեմիա»

5․ «Ուրարտու-2»

6․ «Շիրակ-2»

7․ «Ալաշկերտ-2»

8․ «Սյունիք»

9․ «ԲԿՄԱ-2»

10․ «Գանձասար»

11․ «Միկա»

12․ «Արարատ-Արմենիա-2»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ: