Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր չի առաջարկի Մարկո Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալը» վինգեր Մարկո Ասենսիոյին չի առաջարկի երկարաձգել պայմանագիրը։ Գործող համաձայնագիրը նախատեսված է ևս մեկ տարով։

Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը՝ մադրիդյան ակումբը քիչ հավանական է համարում, որ իսպանացին այս ամռանը կհեռանա թիմից։ Անձամբ Ասենսիոն չի ցանկանում հեռանալ «Ռեալից»:

Վինգերը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին։ Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալն Ասենսիոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: