«Մոնակոյի» դարպասապահը տեղափոխվել է «Էսպանյոլ»

«Մոնակոյի» դարպասապահ Բենժամեն Լեկոմը վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։

Նախորդ մրցաշրջանը 31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Ատլետիկոյում», սակայն նա ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել մադրիդյան թիմի կազմում:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: Մեկ տարի առաջ այն կրկնակի ավելի էր՝ 10 միլիոն: