ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել Լեո Մեսսիի հետ պայմանագիրը

ՊՍԺ-ն հետաքրքրված է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Գործող համաձայնագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ փարիզցիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը։

Սպասվում է, որ Մեսսին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի ավարտից հետո։ ՊՍԺ-ն վստահ է, որ արգենտինացին ադապտացվել է Ֆրանսիայում և նոր մրցաշրջանում կկարողանա ցուցադրել նույն խաղը, ինչ ցույց էր տալիս «Բարսելոնայում»:

Նաև ՊՍԺ-ն Մեսսիի հետ գործակցությունը դիտարկում է տնտեսական և իմիջային տեսանկյունից։ Հարձակվողի տեղափոխությունից հետո փարիզեցիները 10 նոր հովանավորչական պայմանագիր են կնքել։