Էրիկ տեն Հագ. ««Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ թիմ ունի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Մելբուռն Վիկթորիի» հետ ընկերական խաղից առաջ խոսել է պաշտպան Հարի Մագուայրի վիճակի և ընդհանուր թիմի մասին:

«Վաղը Հարին հասանելի կլինի։ Տեսնենք, թե որքան ժամանակ նա կարող է խաղալ: Կարծում եմ՝ նա կարող է խաղալ հանդիպման կեսը։ Մենք լի ենք էներգիայով, ունենք ուժեղ թիմ, ուստի երկրպագուներն ուրախ կլինեն»,- հոլանդացի մասնագետին է ցիտում ակումբի մամուլի ծառայությունը։

«Մելբուռն Վիկթորի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 14:05-ին։