Քրիստինե Գրիգորյան․ «Սա հայկական ֆուտբոլի նվաճումն է»

Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։ ՀՖՖ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկված էր մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:

Հայ մրցավարը սպասարկել է խմբային փուլի 3 հանդիպում՝ Չեխիա-Ֆրանսիա, Նորվեգիա-Գերմանիա և Ֆրանսիա-Իսպանիա, ինչպես նաև կիսաեզրափակիչ Իսպանիա-Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումները։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը կիսվել է իր տպավորություններով.

«Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Դեռ մինչև մրցավայր մեկնելն առաջնությունը սպասարկող մրցավարներիս տրամադրել էին բոլոր անհրաժեշտ նյութերը։

Առաջնությունը սպասարկող մրցավարներից մի քանիսին ծանոթ էի արդեն՝ դեռ նախորդ միջազգային խաղերից, մնացածի հետ տեղում ծանոթացա և ընկերներ ձեռք բերեցի։

Չէի սպասումոր ինձ կընդգրկեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները սպասարկող մրցավարների շարքումչնայած որ խմբային փուլի հանդիպումները շատ բարձր մակարդակով էի անցկացրել և ֆիթնես թեստերը շատ լավ էի հանձնել։

Երբ իմացաոր պետք է գործընկերներիս հետ սպասարկեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ աննկարագելի զգացումներ ունեցա։ Չէի կենտրոնանում այն փաստի վրաոր սա եզրափակիչն էհանդիպմանը մոտենում էի որպես հերթական միջազգային հանդիպումորը պետք է բարձր մակարդակով սպասարկել։

Սա ոչ թե իմայլ հայկական ֆուտբոլիՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի հաջողությունն ու նվաճումն է»։