Դանի Ալվեսն առաջարկ է ստացել ՄԼՍ-ի ակումբից

ՄԼՍ-ը ներկայացնող «Սիեթլ» ակումբը հետաքրքրված է պաշտպան Դանի Ալվեսի ծառայություններով, հայտնում է Marca-ն:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն իր հայրենակցին խորհուրդ է տվել տեղափոխվել ամերիկյան ակումբ։ Այնտեղ նա կկարողանա ստանալ կանոնավոր խաղաժամանակ, որն անհրաժեշտ է աշխարհի առաջնությանը մեկնելու համար։

Նախորդ մրցաշրջանում 39-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» կազմում 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: