«Բարսելոնան» մոտ է նոր տրանսֆեր իրականացնելուն

«Արգենտինոս Խունիորսի» եզրային պաշտպան Ռոման Վեգան շուտով կարող է համալրել «Բարսելոնայի» կազմը:

Ինչպես հայտնում են Marca-ն և Tyc Sports-ը՝ 18-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով կմիանա կատալոնական ակումբին՝ տրանսֆերի գնման օպցիայով և կխաղա «Բարսելոնա Բ»-ում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր է կնքել «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի հետ։