«Արարատ» – «Շկենդիա» հանդիպումը կսպասարկեն ուկրաինացի մրցավարները

Հուլիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների Լիգայի «Արարատ» – «Շկենդիա» պատասխան խաղը կսպասարկի մրցավարների ուկրաինական բրիգադը:

Խաղի գլխավոր մրցավարն է Ալեքսեյ Դերևինսկին, նրա օգնականներն են Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան է Եվգենի Արանովսկին:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայում կայացած առաջին հանդիպմանը երևանյան ակումբը զիջել էր 0:2 հաշվով: