«Արարատ-2»-ը վերադառնում է

Մեկ մրցաշրջանի դադարից հետո Առաջին խմբի առաջնությունում իր ելույթները կվերսկսի «Արարատ-2»-ը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի մարզչական շտաբում են ընդգրկվել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը, մարզիչ Ռաֆայել Սաֆարյանն ու դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:

Ներկայումս թիմում ընթանում է համալրման և կազմավորման ակտիվ գործընթաց՝ ներգրավելով ինչպես ակումբի մանկապատանեկան դպրոցի սանեին, այնպես է այլ ֆուտբոլիստների: