«Ինտերը» հայտարարել է ակումբից Արտուրո Վիդալի հեռանալու մասին

Կիսապաշտպան Արտուրո Վիդալն ու «Ինտերը» պայմանավորվել են խզել պայմանագիրը, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մոտ ժամանակներս 35-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։

Նախորդ մրցաշրջանում Վիդալն «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Չիլիացին հայտնի է «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Յուվենտուսում» իր մրցելույթներով։