Ռոբերտ Լևանդովսկին հուլիսի 12-ին կվերսկսի «Բավարիայի» հետ մարզումները

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վաղը՝ հուլիսի 12-ին, արձակուրդից հետո կվերադառնա թիմ և կվերսկսի մարզումները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ լեհ հարձակվողը ցանկանում էր իր նոր թիմի հետ կապված հարցը լուծել մինչև այդ ամսաթիվը, սակայն այժմ նա ստիպված կլինի մինչմրցաշրջանային մարզումներ սկսել «Բավարիայում»:

Ավելի վաղ 33-ամյա ռմբարկուն հրապարակավ հայտարարել էր մյունխենյան ակումբից հեռանալու ցանկության մասին: