Ա Սերիայի ակումբը պայմանագիր է առաջարկել Լուիս Սուարեսին

Հարձակվող Լուիս Սուարեսը առաջարկ է ստացել «Մոնցայից», հայտնում է Sportitalia-ն:

Ակումբի տնօրեն Անդրիանո Գալիանին անձամբ է բանակցել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ուրուգվայցուն առաջարկվում է մեկ մրցաշրջանով նախատեսված պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։

Սուարեսն այժմ ազատ գործակալ է, քանի որ 2021/22 մրցաշրջանի վերջում հեռացել է Մադրիդի «Ատլետիկոյից»։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։