Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Ալեքսիս Սանչեսը

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ֆլամենգո» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ բրազիլական ակումբը պատրաստ է չիլիացի հարձակվողին մեկ մրցաշրջանի համար վճարել 3,4 միլիոն եվրո։ «Ֆլամենգոյի» ներկայացուցիչները պատրաստվում են գործարքը փակել առաջիկա 10 օրվա ընթացքում։

Նախորդ մրցաշրջանում Սանչեսն Ա Սերիայում «Ինտերի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։