ՊՍԺ-ն պատրաստվում է «մաքրել» կազմը

ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է ամռանը թարմացնել թիմի կազմը:

Ինչպես հայտնում է AS-ը՝ փարիզյան ակումբը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել միանգամից 12 ֆուտբոլիստի։

Չնայած վերջին շրջանում մամուլում շրջանառվող բոլոր խոսակցություններին՝ հարձակվող Նեյմարը բացակայում է այս ցուցակից։

12 անուններից բաղկացած ցուցակը հետևյալն է՝ Լևեն Կուրզավա, Աբդու Դիալո, Տիլո Կերեր, Լեանդրո Պարեդես, Դանիլու Պերեյրա, Իդրիսսա Գեյե, Անդեր Էրերա, Ջորջինյո Վեյնալդում, Էրիկ Ժունիոր, Դինա Էբիմբե, Յուլիան Դրաքսլեր և Մաուրո Իկարդի։