Էրլինգ Հոլանդ. «Խաղալով «Ման Սիթիի» դեմ՝ ես 25 րոպե չդիպա գնդակին»

Հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր նոր թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» մասին։

«Սա մեծ մարտահրավեր է. նոր երկիր, նոր առաջնություն, նոր մարզիչ, ամեն ինչ նոր է: Բայց ես գիտեմ, թե ինչ է նշանակում փոխել ակումբը, ես դա արել եմ արդեն մի քանի անգամ:

Նախորդ մրցաշրջանում ես խաղացել եմ «Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայում։ Ես նախկինում նրանց խաղը տեսել էի հեռուստատեսությամբ, բայց նրանց հետ խաղադաշտում հանդիպելն այլ բան է: 25 րոպե գնդակին չէի դիպչում: Նրանք լրիվ այլ խաղամակարդակ ունեն, և ես ցանկանում եմ դրա մի մասը լինել»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Goal-ը։