Պաշտոնական. Ռեմի Կաբելյան՝ «Լիլի» ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Ռեմի Կաբելյան պայմանագիր է կնքել «Լիլի» հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական  ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել «1 +1» սխեմայով։ Ֆրանսիացին նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

32-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարում» հանդես էր գալիս 2019 թվականից։ Մարտին կողմերը խզել էին պայմանագիրը։ Մեկ ամիս անց նա պայմանագիր էր կնքել «Մոնպելյեի» հետ, որում անցկացրել է 5 հանդիպում։ Մրցաշրջանից հետո Կաբելյան որոշեց հեռանալ թիմից։