Լյուկ դե Յոնգ. «Ես կարող եմ հպարտությամբ հիշել Լա Լիգայում անցկացրած հատվածը»

ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ դե Յոնգն ամփոփել է Իսպանիայի առաջնությունում իր կարիերայի շրջանը, որտեղ հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում» և «Սևիլիայում»։

«Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էի, և մի ժամանակ ամբողջ «Կամպ Նոուն» վանկարկում էր իմ անունը: «Սևիլիայի» հետ մենք հաղթեցինք Եվրոպա Լիգայում, և ես վճռեցի եզրափակչի ելքը՝ խփելով երկու գոլ։ Այսպիսով, ես հպարտությամբ կարող եմ հիշել այս հատվածը»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Algemeen Dagblad-ը։

Հոլանդացին բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։